12/28/2025

Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. ՀՀ ոստիկանություն

Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. ՀՀ ոստիկանություն

Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հայաստանի ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։

2008-ի «Մարտի 1»-ի գործով այս տարվա հուլիսի 3-ին գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց ընտրվեց կալանավորումն ու հայտարարվեց միջազգային հետախուզում։

Մեղադրանքից հետո, Հարությունյանի կինը, «Հայկական ժամանակ» լրատվականի հետ զրույցում, նշել էր, որ ամուսինը բուժման նպատակով բնակվում է Մոսկվայում։ Միքայել Հարությունյանն, այսպիսով կարող է ազատորեն բնակվել ու տեղաշարժվել դաշնության տարածքում  ԱՊՀ այլ երկրներում, սակայն, նրա նկատմամբ հետախուզումը չի դադարել:

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: