12/28/2025

Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերքում է Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի շուրջ սոցցանցում տարածված տեղեկությունը

Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերքում է Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի շուրջ սոցցանցում տարածված տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հերքում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում  տարածված տեղեկությունը, որը վերաբերում է «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հերքման տեքստում, մասնավորապես, ասվում է. « Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հին են և ժամանակավրեպ: Հուշարձանի վրա գրառումներն արվել են տևական ժամանակ առաջ: «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի աշխատակիցները փաստն արձանագրելուց հետո, անմիջապես մաքրել են այդ գրառումները և հուշարձանը բերել նախնական տեսքի դեռևս ամիսներ առաջ: Անհասկանալի է, թե ինչու է  ՖԲ օգտատեր Գուրգեն Վարդանյանը  հիմա հրապարակում այդ լուսանկարները՝ ներկայացնելով իբրև նոր արձանագրված իրավախախտում:

Նշենք, որ հուշարձանի տարածքում հնագիտական արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ էր իրականացնում գրեթե մեկ ամիս և այն ավարտվել է օրեր առաջ: Հետևաբար, եթե լիներ նման բան, ապա այն հաստատ չէր վրիպի արշավախմբի աչքից:

Այդուհանդերձ, շնորհակալ ենք նույնիսկ «ժամանակավրեպ ու կեղծ հոգատարության» համար: Չնայած, որ իրականում խնդիրը ոչ թե մտահոգությունն ու սրտացավությունն է, այլ հուշարձանների պահպանությամբ զբաղվողների աշխատանքը վարկաբեկելը:

Գաղտնիք չէ, որ օգտատեր Գ. Վարդանյանը սոցիալական ցանցերում հաճախ հանդես է գալիս նաև արշավախմբի ղեկավարի նկատմամբ ունեցած իր բացասական դիրքորոշմամբ»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: