12/28/2025

Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«911» ծառայությանը սեպտեմբերի 7-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և անտառամերձ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 10:51-ին: Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ, 400 ծառ, ջերմահարվել՝ 200 ծառ։

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: