12/28/2025

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Այսօր առավոտից Սյունիքի մարզում սկսվել են  համապետական շաբաթօրյակի աշխատանքները:

Ըստ մարզպետարանի կողմից նախապես կազմված շաբաթօրյակի պլանի՝ յուրաքանչյուր համայնքում հստակեցվել են աշխատանքների իրականացման վայրերը, այդտեղ նախատեսվող գործողությունները, դրանց համար պատասխանատու անձինք եւ կազմակերպությունները:

Մարզի 8 համայնքների բոլոր բնակավայրերում շաբաթօրյակին  մասնակցում են աշխատանքային կոլետիվները, պետական, համայնքային, մասնավոր հատվածի եւ այլ կազմակերպություններ, կրթական հաստատությունները, տնտեսվարող սուբյեկտները, բնակիչներ: Սյունիքում սահմանազատվել եւ ըստ պատասխանատվության շրջանակների հստակեցվել է աշխատանքների իրականացման  451 տարածք:

Սյունիքի մարզպետարանը համակարգում եւ շաբաթօրյակի աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն է ստանում համայքներից:

syunik.mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: