12/28/2025

Փորձառության և պրոֆեսիոնալ թիմի պակասը նոր իշխանության մարտահրավերն է. Արթուր Բաղդասարյան

Փորձառության և պրոֆեսիոնալ թիմի պակասը նոր իշխանության մարտահրավերն է. Արթուր Բաղդասարյան

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց Հայաստանի նոր իշխանությունների առջև ծառացած մարտահրավերները։

«Այսօր այս նոր իշխանության առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են փորձառության պակասը, երկրի ռազմավարական, սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի բացակայությունը արտաքին քաղաքական ճակատում օրեցօր խորացող մարտահրավերները և ոչ բավարար ներուժ ունեցող պրոֆեսիոնալ թիմի առկայությունը, որը կարող է արձագանքել այն մարտահրավերներին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի Հանրապետության առջև», - հայտարարեց Բաղդասարյանը։

Նա շտապեց նկատել, որ ինքն այս ամենն ասում է ոչ թե չար, այլ «բարի հայացքով»։

«Իսկապես ցանկանում եմ, որ այսօրվա իշխանությունը համապատասխան եզրահանգումներ կատարի, որովհետև իսկապես երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում, և երկիրն այս վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փորձառու քաղաքական թիմ, երկրի զարգացման հստակ ծրագիր», - հավելեց քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է իր ղեկավարած քաղաքական ուժին, ապա Բաղդասարյանի խոսքով, իրենք հանդես են գալու «սեփական դիմագծով» ու սատարելու են «յուրաքանչյուր դրական նախաձեռնության»։

aysor.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: