12/28/2025

Կայացել է ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը

Կայացել է ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը տեղի ունեցավ օրերս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական հերթապահության մեկնող ոստիկաններին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

 

Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:

Տերունական աղոթքից հետո, թե ժամկետային զինծառայողները, և թե ոստիկանները դիրքեր բարձրանալուց առաջ երդվում են անձնվիրաբար պահել պետական սահմանը:

Վալերիյ Օսիպյանը մի քանի ծառայողների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով: Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվել է շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:

Սահմանից վերադարձած ծառայողները անցնելու են  հասարակական կարգի պահպանման գործին՝ սպասելով հրամանի, որ կրկին լինեն արդեն հարազատ դիրքերում:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: