12/28/2025

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլի պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ակնկալվում է «անկեղծ ու լուրջ քննարկում» երկկողմ փոխգործակցության վերաբերյալ։ «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմում, հետևաբար մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ քննարկում բոլոր հարցերով՝ կապված երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կառույցներում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում համատեղ աշխատանքի հետ»,- ասել էր Ուշակովը։

Սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն է։ Առաջինը տեղի էր ունեցել մայիսին՝ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, երկրորդը՝ հունիսին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերի բացման արարողության շրջանակում։

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: