03/25/2026

Ամփոփվել են համապետական հինգերորդ շաբաթօրյակի արդյունքները

Ամփոփվել են համապետական հինգերորդ շաբաթօրյակի արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է հինգերորդ համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ նախնական տվյալների` սեպտեմբերի 8-ի համապետական հինգերորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է շուրջ 3 512 կազմակերպություն, շուրջ 1459 միավոր տեխնիկա, այդ թվում` 712 մասնագիտացված աղբահանության և բեռնատար մեքենա, 362 ինքնաթափ, 404 տրակտոր, 166 ամբարձիչ, 67 էքսկավատոր, 10 գրեյդեր, 15 ջրցան մեքենա:

Շաբաթօրյակի ընթացքում փակվել և մաքրվել է շուրջ 171 աղբանոց և աղբակույտ, այդ թվում` 61 աղբանոց և 110 աղբակույտ:

mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: