12/28/2025

Խորհրդարանն Արման Դիլանյանին ընտրեց ՍԴ դատավոր, Երվանդ Խունդկարյանին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Խորհրդարանն Արման Դիլանյանին ընտրեց ՍԴ դատավոր, Երվանդ Խունդկարյանին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկություններով, Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ՝ Երվանդ Խունդկարյանին։

Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորից 88-ը։ «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 81, դեմ 7», - հայտարարեց Մելիքյանը։

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ։

«105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը։ Բացելով գաղտնի քվեատուփը Հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 85 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը», - ասաց Մելիքյանը։

Ազգային ժողովն այսօր ընտրում է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչպես նաև Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: