12/28/2025

Հայաստանը Ռուսաստանի համար կազմում է գազի գնի իր վերլուծությունը. փոխվարչապետ

Հայաստանը Ռուսաստանի համար կազմում է գազի գնի իր վերլուծությունը. փոխվարչապետ

Հայաստանի կառավարությունը կազմում է գազի գնագոյացման վերլուծություն։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

 «Վերլուծությունն արդեն կազմվում է, և հարցն, անպայման, կքննարկվի ռուսական կողմի հետ։ Առայժմ կնախընտրեի չասել, թե կոնկրետ երբ», – ասաց Միրոզյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական գազի գնի հարցը։ Հայաստանը սահմանին իսկապես գազը ստանում է ցածր գնով (150 դոլար 1000 խմ համար)։ Բայց տնային տնտեսություններին այն հասնում է մոտ 290 դոլարով։ Կողմերը պայմանավորվել են կրկին ուսումնասիրել գնագոյացումը Հայաստանի ներսում։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: