12/28/2025

Նման կարևոր հարցերը պետք է լուծվեն Ազգային ժողովում, ոչ թե հանրահավաքում. Բաբլոյան

Նման կարևոր հարցերը պետք է լուծվեն Ազգային ժողովում, ոչ թե հանրահավաքում. Բաբլոյան

Մենք ունեցել ենք դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով և իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` հիշեցնելով, որ ինքը Հայաստանում իշխանափոխությունից հետո հանդիպումներ է ունեցել և իր մտահոգություններ այս հարցի շուրջ հայտնել է ՀՀ նախագահին, վարչապետին, ՄԻՊ-ին:

Անդրադառնալով ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու նրանց ասուլիսին հետևած Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթին` Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ` Արա Բաբլոյանն ասաց. «Ես երեկ համաձայնեցի, որ ժամանակը երկարացնեմ, թույլ տամ, որ վարչապետը ելույթն ավարտի, որպեսզի դա տեղի ունենա ոչ թե միտինգի ժամանակ, այլ վարչապետի ելույթն ավարտվի ԱԺ-ում»:

Նման հարցերը, Բաբլոյանի համոզմամբ պետք է լուծվեն խորհրդարանում: Ինչ վերաբերում է Հայաստանին սպառնացող բռնապետության վտանգի մասին խոսակցություններին, Բաբլոյանը նշեց.« Մենք բոլորս պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում տեղի չունենան»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ «շնորհավորում է Հայաստանի ժողովրդին նոր բռնապետ ունենալու համար»։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: