12/28/2025

Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  վստահ է՝ Հայաստանն անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց  է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումներից հետո հիմնական շեշտերից մեկը, որը ես դնում  եմ, հետևյալն է՝ մենք անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց ենք կատարել: Երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու»,- ասաց ԱԺ նախագահն ու հավելեց՝ ներկայում պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդել:

Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարց-պատասխանին, նշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի համար հավելյալ ժամանակի հնարավորություն էր տվել, որպեսզի նրա ելույթն ավարտվեր Ազգային ժողովում, այլ ոչ թե հանրահավաքում: «Դա ավելի ճիշտ մոտեցում է: Լուրջ հարցերը մենք պետք է քննարկենք, հարցեր բարձրացնենք և դրանց պատասխաններ ստանանք այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են»,- եզրափակեց Բաբլոյանը:

Սեպտեմբերի 13-ին ԱԺ և կառավարության անդամների միջև հարց ու պատասխանի ժամանակ Արա Բաբլոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ելույթն ավարտելու հավելյալ ժամանակ էր տվել: Վարչապետն այդ ելույթում  պատմում էր, թե  ինչի արդյունքում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ  Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: