12/28/2025

Դպրոցներին ուղղված շրջաբերականը «Շանթ-2018»-ի շրջանակում է եղել. պարզաբանում է ԿԳՆ–ն

Դպրոցներին ուղղված շրջաբերականը «Շանթ-2018»-ի շրջանակում է եղել. պարզաբանում է ԿԳՆ–ն

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

«Զորավարժությունները միտված են նաև համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու, որ դա արվել է «Շանթ-2018»-ի շրջանակներում՝ հեռացնելով համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով հասարակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ»:

ԿԳՆ-ն ընդգծում է` մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն, նույնպես շարունակում են մտահոգիչ մնալ հասարակության մեջ:

Նշենք, որ դպրոցներին ուղղված շրջաբերականում առաջարկվում է դպրոցականներին նամակ-շարադրություն գրել Զինված ուժերում ծառայություն իրականացնող զինվորներին, և այդ շրջաբերականում հստակ նշված է, որ դա «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: