12/28/2025

Զախարովան խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին

Զախարովան խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ:

«Մենք ելնում ենք այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Ինչպես հայտնի է, սա մեր ավանդական դիրքորոշումն է հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա», նշել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական աջակցություն ցույց տալ, որն անհրաժեշտ է  փոխզիջման հասնելու համար:

«Բայց, իհարկե, կողմերը պետք է նաեւ համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջընթացի համար», – ասել է նա:

lragir.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: