12/28/2025

«Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել

«Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Բախշյանը նշեց, որ գործող Սահմանադրությունում չկա դրույթ, որ նախադպրոցական կրթությունը պետք է անվճար լինի: «Մինչ այդ երկրում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ Երեւանում մանկապարտեզներն անվճար են, իսկ բոլոր մարզերում՝ վճարովի»,- նշել է Բախշյանը: Նրա խոսքով, մարզային մանկապարտեզներում ամսական վճարը տատանվում է 4-6 հազար դրամի սահմաններում:

Բախշյանն ասաց, որ հարկավոր է վերացնել այս անհավասարության գործելակերպը եւ ամբողջ երկրում մանկապարտեզները վճարովի դարձնել՝ պահպանելով բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար արտոնությունները:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: