12/28/2025

ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ ազգային ժողովը հաստատեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին  որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ընդունվեց հրավիրված արտահերթ նիստում:

Կողմ քվեարկեց 47 կողմ, իսկ դեմ` 14 պատգամավոր:  

«ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 5 անդամի տեղ, «Ծառուկյան» խմբակցությունը` 3, «Ելք»-ը` 2 , իսկ «ՀՅԴ»-ն՝ 1 տեղ»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Անունները կներկայացվեն ավելի ուշ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: