12/28/2025

Կառավարությունը նվազեցնում է հիփոթեքի տոկոսները

Կառավարությունը նվազեցնում է հիփոթեքի տոկոսները

ՀՀ կառավարությունն առաջարկում է մեղմել երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկավորման պայմանները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարը նշեց, որ առաջարկվում է գործող 10.5-11% տոկոսադրույքը, որից այսօր պետությունը մարզերում սուբսիդավորում է 4.5, Երևանում՝ 2%-ը, իջեցնել 9.5%-ի։

Այս դեպքում երիտասարդ ընտանիքները Երևանում տուն կգնեն՝ 7.5, մարզերում՝ 5% տոկոսադրույքով։ Բացի այդ, նախատեսվում է ավելացնել նաև ամուսինների գումարային տարիքի շեմը՝ 65-ը փոխարինել 70-ով։

Կառավարության ներկայացրած տվյալների համաձայն` այս ծրագրի շրջանակում այսօր վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն ՀՀ դրամ (18 մլրդ 401 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 123 մլն՝ ՀՀ մարզերում):



 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: