12/28/2025

Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի

Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած կճանաչվի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ բժշկական կենտրոնի լուծարման գործընթացը հանգեցրել էր տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների դժգոհությանը:

«Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ», - ասվում է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ կառավարության այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել, որի արդյունքում ներկայացված որոշման նախագծի ընդունման դեպքում որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չէր առաջացնի:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: