12/28/2025

Հակառակորդը գնդակոծել է Չինարին. Հայկական կողմը պատասխանել է

Հակառակորդը գնդակոծել է Չինարին. Հայկական կողմը պատասխանել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։30-ից, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակել է Տավուշում պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ Չինարի գյուղի վրա։ «Առավոտի» փոխանցմամբ, հայտնել է գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:

Սաղոյանի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի գնդակոծությանը հայկական պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:

Ավելի վաղ, հակառակորդը գնդակոծել էր սահմանամերձ Ոսկեվազն ու Բաղանիսը։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: