12/28/2025

Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի հայտարարություններին

Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «Նիկոլ Փաշինյանը դեռ կփոշմանի, որ իր հետ գլուխ է դրել»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ հայտարարություններով Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: «Սա իրենց թաղի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե դու դեռ կփոշմանես»,- ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է, թե իշխանությունները իր մեջ սպառնալիք են տեսնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. ««Կոմերսանտ» թերթը ինձ հարց էր տվել, որ ասում են, թե դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար: Ես ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: