12/29/2025

ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին

ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՅԴ-ին ու նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը. 

«Սեպտեմբերի 15-ին, hraparak.am  կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն  ու իր շրջապատը  որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների,  տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը  Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում»,- ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: