12/29/2025

Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը

Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը

Մեկօրյա աշխատանքային այցով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ երկու երկրների ղեկավարները առանձնազրույց են ունեցել, քննարկել են երկկողմ հարաբերությունները, ընդգծել համատեղ նախագծերի կարևորությունը:

Էրդողանը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է հեծելազորի շքերթին՝ նվիրված թուրքական Կովկասյան բանակին, մասնավորապես՝ 1918 թվականի «Բաքվի ազատագրմանը բոլշևիկներից և դաշնակներից»:

100 տարի առաջ սեպտեմբերյան այս օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած՝ օսմանյան և ադրբեջանական զորքերի մասնակցությամբ։ Տարբեր տվյալներով՝ այդ օրերին զոհվել է 9 հազարից մինչև 30 հազար մարդ։

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: