12/29/2025

Էրիկ Գրիգորյանը և Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին

Էրիկ Գրիգորյանը և Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել են «Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների տարածքներ։

Նրանք մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում Սյունիքի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացրած միջոցառումներին։

Շիկահողի Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցու հարակից տարածքի մաքրման աշխատանքներին միացել են նաև Կապանի հանրակրթական դպրոցների աշակերտները։ Բնապահպանության նախարարը տեղական զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ կոչ է արել քաղաքացիներին՝ շրջակա միջավայրը չաղտոտել կենցաղային աղբով, հատկապես մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաներով ու տոպրակներով, որոնց քայքայման համար հարյուրամյակներ են պեետք։
Միջոցառմանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը և Նարեկ Բաբայանը և Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: