12/29/2025

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա, նրա «Վիլիսը» խոցվել է

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա, նրա «Վիլիսը» խոցվել է

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ`սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժը նրան թիրախավորելով` կրակ է բացել:

Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին:

Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

aravot.am



 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: