12/29/2025

Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք,որ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե:

Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը:

Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում:

Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է: Անցած գիշեր` ժամը 00:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը, Ոսկեպար գյուղի ներքեւի հատվածում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

aravot.am



 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: