12/29/2025

Ռուս Ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հարաբերությունները Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ

Ռուս Ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հարաբերությունները Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ

Ռուս Ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ այսուհետ հրաժարվում է մասնակցել Կոստանդնուպոլսի Էկումենիկ պատրիարքության հովանու ներքո անցկացվող միջոցառումներին՝ էլ ավելի խորացնելով քրիստոնեության ուղղափառ ուղղության մեջ ծագած վեճը, որը սկիզբ է առել Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատվելու ուղղությամբ ուկրաինական եկեղեցու ձեռնարկած քայլերի պատճառով։

Անցած շաբաթ Ստամբուլում գործող Էկումենիկ պատրիարքությունը երկու արքեպիսկոպոսների էր գործուղել Ուկրաինա, ինչը Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից ընդունվել էր որպես Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու անկախացման ջանքերին ցուցաբերվող աջակցություն։

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը խստորեն քննադատել է «հավասարների մեջ առաջինը ճանաչվող» Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս I֊ինի այդ քայլը։

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: