01/12/2025

Կավարտի լքված հանքավայր․ դանդաղ գործողության ռումբ

Կավարտի լքված հանքավայր․ դանդաղ գործողության ռումբ

Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևույթային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։

Ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է ռեկուլտիվացիա անի այն, և որտե՞ղ են այն պետական լիազոր մարմինները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ Հարցեր, որոնց պատասխանները պետք է տան համապատասխան նախարարությունները և շտապ միջոցներ ձեռնարկեն այս աղետալի վիճակի վերացման ուղղությամբ։

Տեղեկություն․ Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից:

18-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն:

19-րդ դարի կեսերեից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով:

1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ․ այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1975 թ․ գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ․ Գևորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարացվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո հերթական սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ։

Այսօր մենք այդ՝ արդեն լքված հանքավայրի տեղում ունենք այն ինչ ունենք...

Մարամասները՝ տեսանյութում։

ՀԲՃ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: