12/29/2025

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո. Էրդողանի պայմանը

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո. Էրդողանի պայմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը, ելույթ ունենալով «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթի ժմանակ, հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ երկրի սահմանները եւ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հայտնում է РИА Новости-ն:

«Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող  խոսք անգամ գնալ սահմանների բացման կամ  որեւէ հարաբերության հաստատման մասին»,- ասել է ԷրդողանըԱզադլիգ հրապարակում:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով: Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից ու ելույթներից հետո հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: 

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանը բացելու համար Էրդողանը բազմիցս նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից մեկն էլ արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է: Իսկ այս տարի առ ոչինչ հմարվեցին հայ-թուրքական արձանագրություններոը, որոնք ստորագրվել էին 10 տարիառաջ՝ 2008 թվականին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: