12/29/2025

Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինե Կարապետյանը (մականունը՝ Կատոկ, որը ռուսերեն նշանակում է գլանիվ մեքենա) Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում հաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։ Վերջինս 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։

Կարինե Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղթական լուսանկարն է հրապարակել և մակագրել.«Հաղթանակս նվիրում եմ հայ սպա Գուրգեն  Արտուշի  Մարգարյանի  հիշատակին»։

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: