12/29/2025

Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի սահմանագծում. ՀՀ վարչապետ Փաշինյանն

Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի սահմանագծում. ՀՀ վարչապետ Փաշինյանն

ԵՐԵՎԱՆ‚ 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ‚ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 16-ի նախընտրական հավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի որդու զինվորական ծառայության անցնելու փաստին՝ նշելով, որ Ադրբեջանի ժողովուրդը իր երկի ղեկավարի առջև պետք է խնդիր դնի, որպեսզի նրա որդին ծառայի սահմանամերձ գոտում:

«Վերջին երեք օրերի ընթացքում ՀՀ զինված ուժերը  խոցել են երեք ադրբեջանցու ոչ թե այն պատճառով, որ հաճույք է ստանում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի հրամանով կրակում էին ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

«Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի առաջնագծում»,- շեշտեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ «որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել մեզ, որովհետև մենք հակագործողության ենք դիմում այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէ չդիմել հակագործողության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 16-ին Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը ծառայության է անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: