12/29/2025

Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: