12/29/2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով. ԱԻՆ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում, 18-ից 19-ը շրջանների զգալի մասում, 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 16-ից 19-ն աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 18-ից 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը` առանց տեղումների եղանակ:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: