12/29/2025

Ծաղկաձորում անցկացվել է պոչամբարների անվտանգության գնահատման վերաբերյալ դասընթաց

Ծաղկաձորում անցկացվել է պոչամբարների անվտանգության գնահատման վերաբերյալ դասընթաց

«Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2018թ. սեպտեմբերի 3-7-ը  Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ պոչամբարների անվտանգության գնահատման թեմայով: 

Դասընթացին մասնակցել են Բնապահպանության,  Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների  նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։ Դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի մի շարք երկրներից՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հունգարիա, Սերբիա, Ռումինիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուսիա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան: 
Դասընթացը վարել են միջազգային փորձագետները։ Ծրագրի  նպատակն էր  նոր և առաջադեմ 

մեխանիզմներով վերազինել այս բնագավառում տարբեր լիազորություններ ունեցող մասնագետների գիտելիքները, որի շրջանակներում գործնական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի տարածքում: 

Միջոցառման ընթացքում քննարկվել են պոչամբարների անվտանգության գնահատման, պոչամբարներով պայմանավորված՝  շրջակա միջավայրի դեգրադացիայի և հանքային հումքի կորզումից առաջացող խոշորամասշտաբ թափոնների գոյացման վերաբերյալ հարցեր:
Հայաստանյան պատվիրակության աշխատանքային խմբում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ա․ Ավագյանը և թափոնների ու մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Լ․Ղազարյանը: 

Դասընթացի ավարտին մասնակիցները պարգևատրվել են  համապատասխան հավաստագրերով: 

 

mnp.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: