12/29/2025

Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն

 Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն

ՀՀ և Արցախի առողջապահության նախարարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն, վերապատրաստում կանցնի ընդհանուր առմամբ 318 բժիշկ և 1314 բուժքույր:

Վերապատրաստման գործընթացը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով: 1-ին փուլը կանցկացվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը՝ ներառյալ շաբաթ-կիրակիները (5 օրացուցային, 6 աշխատանքային շաբաթ), օրական 6 ժամ, ընդհանուր՝ 180 դասաժամ: Այս փուլում կընդգրկվեն Քաշաթաղի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի բոլոր թերապևտները և ամբուլատորիաների վարիչները, Ստեփանակերտի թերապևտների և մանկաբույժների մի մասը: 

Վերապատրաստման գործընթացը կիրականացվի ՀՀ և Արցախի առողջապահության նախարարությունների, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: