03/26/2026

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

Հայաստանի պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրներ կատարելու, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկություններն ստուգելու նպատակով սեպտեմբերի 17-ից 19-ը 4-րդ զորամիավորումում, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ, անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: