01/12/2025

Սյունիքը կարող է դառնալ նախադեպ՝ խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ. նախարարի արձագանքը

Սյունիքը կարող է դառնալ նախադեպ՝ խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ. նախարարի արձագանքը

Ընթացիկ տարվա հուլիսի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, դիմել է աննախադեպ քայլի. «Սյունյաց երկիր» թերթին ու նրա խմբագրին արգելել է որեւէ նյութ հրապարակել Քաջարանի կոմբինատի վարչական դեպարտամենտի ղեկավարի մասին (քաղաքացիական գործ N ԵԴ/12118/02/18, դատավոր Էդիկ Ավետիսյան):

Հարկ է նկատել, որ այդ որոշման արդյունքում Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողությունը:

Նշենք, որ վերը նշված հոդվածներով հռչակված է մարդու՝ կարծիք արտահայտելու իրավունքը, որը մաս է կազմում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների: 

Փաստենք՝  ՀՀ վճռաբեկ դատարանը, ինչպես եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման նախադեպ չունեն: 

Այդ առիթով «Սյունյաց երկիր» պարբերականի թղթակից Տաթեւիկ Առաքելյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, փորձել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից ճշտել՝ արդյո՞ք նա տեղյակ է արտառոց այդ իրողության մասին եւ չի՞ պատրաստվում տեղի ունեցածը հատուկ քննարկման առարկա դարձնել հանրապետության կառավարությունում, չէ՞ որ դա կարող է նախադեպ դառնալ մեր երկրում՝ խոսքի ազատության սահմանափակման առումով:

Սուրեն Պապիկյանի պատասխանը ՝ տեսանյութում:

 

https://www.facebook.com/100027488862547/videos/176250206634607/?t=34

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: