03/26/2026

Ի՞նչ հիմքերով Շուշան Հովսեփյանը նշանակվեց տնօրեն. Դպրոցում քաոսային իրավիճակ է՝ ողջ աշխատակազմը դժգոհ է

Ի՞նչ հիմքերով Շուշան Հովսեփյանը նշանակվեց տնօրեն. Դպրոցում քաոսային իրավիճակ է՝ ողջ աշխատակազմը դժգոհ է

Գորիսի թիվ 2 դպրոցում քաոսային իրավիճակ է: Մի խումբ ուսուցիչներ դիմել էին Operativ.am - ի խմբագրություն, նրանք բողոքում են դպրոցում կատարվող անօրինություններից: Նախկին տնօրենն  անցել է թոշակի  և  տնօրենի պաշտոնը թափուր է մնացել: Դպրոցում ընրություններ են կազմակերպվել, սակայն անվավեր են ճանաչվել՝ քվորում չլինելու պատճառով:

Տնօրենի չորս թեկնածուից ընտրվել է Շուշան Հովսեփյանը: Ուսուցիչների խոսքով՝ ներկայիս տնօրենը  նշանակվել է «վերևներից»:  «Մենք համաձայն չենք, որ նա լինի մեր  տնօրենը, ողջ անձնակազմով  դեմ ենք, ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առնում».- ասաց դպրոցի ուսուցչուհին: 

Ուսուցչական ողջ անձնակազմը դեմ է ներկայիս տնօրենին: Ուսուցիչները փորձում են հասկանալ՝ ի՞նչ հիմքերով Շուշան Հովսեփյանը նշանակվեց Գորիսի թիվ 2 դպրոցի տնօրեն:

 

operativ.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: