03/26/2026

Սուրեն Պապիկյանը նախարարությունները մարզեր տեղափոխելը իրատեսական, բայց ծախսատար է համարում

Սուրեն Պապիկյանը նախարարությունները մարզեր տեղափոխելը իրատեսական, բայց ծախսատար է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում ապակենտրոնացման խնդիր է տեսնում: Սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով գերատեսչությունների, պետական մարմինների մարզեր տեղափոխման հարցին, ասաց, որ դա բավական իրատեսական է, բայց միևնույն ժամանակ ծախսատար: «Այսօր մենք քաղաքացիական ծառայողին վճարում ենք 60 հազարից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ: Մարդը, ով տարիներ շարունակ աշխատել է տվյալ գերատեսչությունում, արդյոք շահագրգռված կլինի տեղափոխվել այլ մարզ, երբ տան վարձը լինելու է իր աշխատավարձի մի մասը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ տեղափոխման հետ կապված հարց պետք է դնել  բաձր վարձատրվող գերատեսչությունների վրա, օրինակ, ինչպիսին  կենտրոնական բանկն է, կամ ֆինանսների նախարարությունը:

«Մարզեր տեղափոխվելու համար պատրաստակամություն կա, բայց պետք են նաև  հավելյալ միջոցներ»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ Հայաստանի քաղաքները պետք է դառնան տնտեսական զարգացման տաբեր բևեռներ, և այդ տնտեսական զարգացումը պետք է լինի քաղաքի և աշխարհագրական միջավայրին համապատասխան:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: