12/29/2025

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացնում են խորհրդարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին: 

Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ նախատեսվում է 600 հյուրի ներկայություն: Ներկա են լինելու ՀՀ վարչապետը եւ ՀՀ նախագահը: Մեր հարցին ի պատասխան Սարոյանը նշեց, որ նախկին նախագահները հրավիրված չեն:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: