12/29/2025

Կառավարությունը 109 միլիոն 296 հազար դրամ կհատկացնի ԱԳՆ-ին

Կառավարությունը 109 միլիոն 296 հազար դրամ կհատկացնի ԱԳՆ-ին

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն այսօր որոշում կայացրեց Արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 109 միլիոն 296 հազար դրամ:

Գումարն անհրաժեշտ է ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրականացնելու նպատակով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գործերի նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազմել է հրավիրյալների ցանկը և առաքել հրավերներ։

Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղասպանագետների, ցեղասպանության թանգարանների ու հիշատակի համալիրների տնօրենների, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների և իրավապաշտպանների՝ Ֆորումին մասնակցության նախնական համաձայնությունը։

Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի մասնակցությունը:

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: