12/29/2025

Սաուդյան Արաբիայի թագավորն ու արքայազնը շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

Սաուդյան Արաբիայի թագավորն ու արքայազնը շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությանը, Սաուդյան Արաբիայի թագավորը ՀՀ նախագահին առողջություն ու երջանկություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը՝ կայուն առաջընթաց և բարգավաճում:

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը:

Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ  նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում երկրների ղեկավարները միմյանց շնորհավորում են՝ ընդգծելով, որ դա նորմալ պրակտիկա է:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: