12/29/2025

Նոր որոշում. Վրաստանից ցորեն ու ալյուր ներմուծելու և արտահանելու արգելքը հետաձգվեց 1 տարով

Նոր որոշում. Վրաստանից ցորեն ու ալյուր ներմուծելու և արտահանելու արգելքը հետաձգվեց 1 տարով

Ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել ևս մեկ տարի։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Երեկ Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչև այս տարվա վերջը։ Այսօր որոշում է կայացվել այդ ժամկետը երկարաձգել մինչև մեկ տարի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ցորեն ներկրողները սեպտեմբերի 18-ին լայնածավալ բողոքի ակցիա էին կազմակերպել` Վրաստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում` Լիլոյում, փակելով ազատ տնտեսական գոտին։ Նրանք ասել էին, որ եթե երկրի իշխանությունները չփոխեն նախորդ որոշումը և չեղյալ չհայտարարեն ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն ներկրելու արգելքը, խոստանում են Վրաստանին իսկական շրջափակման մեջ գցել` կաթվածահար անելով կենտրոնական բոլոր մայրուղիները։

Թբիլիսին սեպտեմբերի 15-ից արգելք էր սահմանել ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն կամ ցորենի ալյուր ներկրման կամ արտահանման համար։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: