12/29/2025

Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան փորձը ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Արթուր Դավթյանը

Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան փորձը ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Արթուր Դավթյանը

Վերջին ժամանակներում մեր երկրում արձանագրվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի բացառիկ ցուցանիշներ:

Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին:

«2018թ. առաջին կիասմյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերի թիվն ավելացել է 55.4 տոկոսով, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 105 տոկոսով, դատարաններում քննվող գործերի թիվը՝ 50 տոկոսով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացման, դատավարական գործողությունների և դատախազական հսկողության միջոցների կիրառման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը և ստանալը,»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:

Նա գործընկերներին տեղեկացրել է, որ նաև դատախազական ներգործության միջոցների ակտիվ և հետևողական կիրառման արդյունքում 2018թ. ընթացքում բացահայտված՝ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը հասցված ընդհանուր վնասից արդեն իսկ հատուցվել է 5 մլն դոլարից ավելի գումար, իսկ 14 մլն դոլարի չափով վնասի գումար ապահովագրված  է անհրաժեշտ քրեադատավարական գործիքակազմի, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց անշարժ և շարժական գույքի, ֆինանսական հաշիվների նկատմամբ կալանքի կիրառմամբ:

Պատրաստակամություն հայտնելով գործընկեր երկրների դատախազությունների հետ կիսվելու հայաստանյան փորձով՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի դերը ԱՊՀ տարածքում կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր ուղենիշեր ստեղծելու, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետությունը բարձրացնելու, առաջացող խնդիրներին ընդհանուր ըմբռնողականության մթնոլորտում օպերատիվ լուծումներ տալու առումով:

Նիստի ընթացքում Կոորդինացիոն խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ ԳԴԿԽ 20-ամյակը» մեդալով՝ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի զարգացման, նրա գործունեության կատարելագործման, այդ նպատակներով ԱՊՀ երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդման մեջ ներդրած ավանդի և արժանիքների համար:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: