12/29/2025

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրեց, որ Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարAության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարջնելու համար: «Այդ գումարները ենթակա են վերականգման պետական բյուջե: Տարոն Մարգարյանն ընդուն է որոշակի խախտումներ: Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»,- ասաց Վանեցյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նման բացահայտումներ միշտ լինելու են: «Երկու օր առաջ բռնել ենք մեջ ծմբաքանակով թմրանյութեր»:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: