12/29/2025

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը  ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցի  գաղտնալսման հայտնի գործով հարցաքննվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ  այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօերեն Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը  հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին փաստաթուղթ է ստորագրել:

«Տեխնիկայի դարում միշտ մի բան մի քայլ առաջ է լինում, տեխնիկայի մեջ խոցելի տեղեր են լինում:Ես թաքուն որևէ բան չեմ անում, ես խոսում եմ և կարող եմ պատասխան տալ ցանկացած ասածիս և արածիս մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները  կտա նախաքննությունը: Նա շեշտեց, որ քանի որ գործը վերաբերում է անմիջականորեն իրեն, ինքը դրան չի խառնվում:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների վրա դրված կալանքին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ կալանքը չի հանվել:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: