12/29/2025

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ

Ջերմորեն ու հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Այսօրվա մեր՝ այնքան փափագած Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 27 տարի առաջ, բայց հետո դրան պետք է հաջորդեին համազգային պայքարի, հայոց աննկուն ոգու եւ արիության քննության տարիները, որոնց արդյունքում էլ մեր հաղթանակներով ամրագրեցինք անկախ երկիր ունենալու իրավունքը:

Սեպտեմբերի 21-ը տոն է՝ հանդիսավոր ու բերկրությամբ լի, բայց ամեն տարի մեր պետականության վերածննդի օրը նշելիս՝ պարտավոր ենք հիշել ու մեր հարգանքն ու խոնարհումը հավաստել նրանց հանդեպ, ովքեր եղան 1988-ին սկիզբ առած Ազգային զարթոնքի ակունքներում, նրանց, ովքեր լծվեցին նորանկախ պետության բանակաշինության գործին, նրանց, ում շնորհիվ անսասան մնացին մեր սահմաններն ու հավերժ փառք տալ նրանց անմահ անուններին, ովքեր այսօր մեզ հետ չեն…

Սիրելի՛ սյունեցիներ, 

դարերով պետականություն երազած մեր ազգի համար անգնահատելի է այս տոնի խորհուրդը, ուստի յուրաքանչյուրս ձգտենք մեր աշխատանքով, մեր բարի արարմունքով ու ջանքով մի նոր քար դնել Հայաստան ազատ երկրի շինարարության համար, ներդնել մեր եռանդը հաջորդ սերնդին առավել շեն, տնտեսապես հզոր ու կայուն հայրենիք ժառանգելու համար:

Սեպտեմբերի 21-ի առիթով մեր հանրապետությանը մաղթում եմ հաստատուն խաղաղություն, ամուր սահմաններ, դրանք հսկող զինվորներին՝ անփորձանք ծառայություն, բոլորիդ օջախներին՝ բարօրություն: 

Սիրե՛նք, նվիրվե՛նք մեր պետությանը, մարզին, համայնքին, գնահատե՛նք ու փայփայե՛նք անկախությունը, գիտակցենք, որ ամենքս անելիք ունենք այն ամրացնելու գործում:

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 21:

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: