12/29/2025

Տոնական օրակարգ ու հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից

Տոնական օրակարգ ու հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  

 

Հայաստանի Հանրապետությունը անկախության  օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինվորների օրակարգը փոխվում է, իսկ զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ:

«Հայաստանի անկախության  օրվա առթիվ  զորամասերում  կտրվի  տոնական  ճաշ, քաղցրավենիք,  իսկ  օրակարգով  նախատեսված  վերկացն  ու քունը  կլինի մեկ ժամ ուշ: Զորամասի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ որոշ զորամասերում կկազմակերպվեն տոնական համերգներ:

Ըստ Հովհաննիսյանի՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ այս տարի հոբելյանական չէ:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: