12/29/2025

Վարչապետը քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետը քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում տանը չմնալ, գնալ Երևանի կենտրոն ու մասնակցել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմեց քաղաքացիներին.

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա իսկապես մեծ տոնի՝ Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ես գնում եմ վարչապետի նստավայր և ճանապարհին տեսա, թե ինչ տոնական մթնոլորտ է տիրում: Երևանի կենտրոնում տեղադրված են բազմաթիվ տաղավարներ, մայրաքաղաքի կենտրոնում տասնյակ համերգներ են լինելու, ժողովրդական տոնախմբություններ են լինելու: Ես ուղղակի վախեցա, որ կարող են լինել մարդիկ, որ տեղյակ չեն: Ուղղակի ուզում եմ տեղյակ պահել, որ այսօր մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդական մեծ տոնախմբություն է, արդեն հազարավոր երեխաներ կան, ովքեր նկարում են:  Որևէ ժամից կսկսվեն համերգները, տաղավարներ են տեղադրված և իսկապես մեծ փառատոն է: Ես հույս ունեմ, որ դուք ձեր ընտանիքների հետ լավ ժամանակ կանցկացնեք:

Լավ եղեք,  հույս ունեմ, որ տանը չեք մնա և այսօր երեկոյան դուրս կգաք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը և Հայաստանի քաղաքացու հաղթանակը նշելու: Բոլորս դեպի Երևան քաղաքի կենտրոն՝ ուրախանալու, տոնելու, նշելու, իրար ժպտալու, իրար բարևելու, իրար շնորհավորելու»,- եզրափակեց վարչապետը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: