03/26/2026

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ucom ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ դրա արդյունքում երկու ցանցի աշխատանքում էլ լրջագույն խոտաններ էին առաջացել, սակայն մեր տեխնիկական մասնագետներին հաջողվեց կասեցնել այդ հարձակումները:

Ներկա պահին մեր ցանցի վրա հարձակումը վերսկսվել է արդեն մեր իսկ բաժանորդների համակարգիչներից և ինտերնետ օգտագործող սարքերից, որոնք օրվա առաջին կեսին վարակվել են թշնամու կողմից նախաձեռնած գործողությունների ընթացքում։ Եթե այս պահին դուք չունեք ինտերնետի հասանելիություն, նշանակում է, որ մեր տեխնիկական անձնակազմը վնասազերծման աշխատանք է տանում ցանցի հենց այդ հատվածի վրա:

Մենք անչափ երախտապարտ ենք Ձեր նրբանկատության համար և որպես հայկական ընկերություն արել ենք, անում ենք և անելու ենք առավելագույնը մեր երկրի ինտերնետ սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար։ Պարզ է, որ նրանք պետք է թիրախավորեին այսօր հենց հայկական կապի օպերատորին, սակայն վստահեցնում ենք, որ ստացել են ու դեռ կստանան իրենց արժանի պատասխանը»:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: