12/29/2025

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում է

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում է

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական երկրորդ կանանց ֆորումի ժամանակ խոսեց հակամարտող երկրներում կանանց դերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

«Ու ամենակարևորն այն է, որ, անդրադառնալով հայ-ադրբեջանական երկարատև հակամարտությանը, տիկին Հակոբյանը, խոսեց ոչ միայն մեր կողմի զինվորների ու նրանց ծնողների տառապանքների մասին, այլ նաև ադրբեջանական կողմի: Առանց անկեղծ ապրումակցման, առանց խորը գիտակցման, որ երկու կողմերում էլ կանգնած են իրենց կյանքը նոր նոր սկսող երիտասարդներ ու որ պետք է բոլորն ամեն ինչ անեն, որպեսզի պահպանվի յուրաքանչյուրի կյանքը, հնարավոր չէ հասնել կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը: Թող լինի անկախություն, թող լինի ազատություն, թող լինի խաղաղություն»,-նշել է նա:

Իրավաբան.net

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: